Սեպուհի սափորաճյունը կհանձնվի հողին
Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի սափորաճյունը կհանձնվի հողին: Այս մասին այսօրվա կառավարության նիստին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ աճյունը կամփոփվի եռաբլուրում: ՛՛Արարողությունը տեղի է ունենալու Եռաբլուրում ժամը 13-ին, իսկ 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահւմ տեղի կունենա հուշ ցերեկույթ: Հրավիրում եմ բոլորին մասնակցել՛՛,-ասաց նախարարը: