Ո՞ւմից է նեղացել լեգենդար ֆուտբոլիստը /վիդեո/
՛՛1998 թվականից հետո ՛՛Արարատ՛՛-ում նոր մարդիկ են եկել, որոնք թիմի համար ոչ մի բան չեն անում: ՛՛Արարատ՛՛-ը մինչև էսօր ՝ո՛չ դպրոց ունի, ո՛չ թիմ ունի, ո՛չ էլ ստադիոն ունի: ՛՛Արարատ՛՛-ով զբաղվող մարդիկ բիզնեսով են զբաղվում, իրանց համար սա ոնց որ բիզնեսի վերջին տեղն է՛՛,- մեզ հետ զրույցում ցավ հայտնեց լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը:
Այդ իսկ պատճառով Անդրեասյանը մտածել է Հայաստանից դուրս՝ մարզչական աշխատանքը շարունակելու մասին:
Արկադի Անդրեասյանը երբևէ չի մտածել, որ ինքը կարող էր լինել այլ բնագավառում: Անդրեասյանը մանկուց արդեն վճռել էր իր հետագա ճակատագիրը: Նրա հորեղբայրը դեռևս 54 թվականին եզրափակիչ խաղում սովետական միության գավաթ է ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում: