28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Խտրականություն կլինի կանանց ու տղամարդկանց միջև. Է. Մարուքյան

Ազգային ժողովը քննարկում է ՛՛Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՛՛, ՛՛Պետական նպաստների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՛՛, ՛՛Եկամտային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՛՛ օրենսդրական փաթեթը:  Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե փոփոխված տարբերակով արդյոք խտրականություն չի լինի այն կանանց նկատմամբ, ովքեր 1 մլն-մեկ միլիոնից ավելի աշխատավարձ են ստանում:

՛՛Մտավախություն չկա՞, որ բարձր աշխատավարձ ունեցող կանանց նկատմամբ սրանով խտրականություն կլինի, և գործատուները կնախընտրեն այդ կանանց փոխարեն տղամարդկանց վերցնել աշխատանքի՛՛: Մարուքյանի խոսքով՝ նախատեսված է 30 000 չաշխատող կանանց նույնպես վճարել նպաստ: ՛՛Տրամաբանությունը չեմ հասանում, հիմա բյուջեի համար գումար են նախատեսում, բայց ասում ենք՝ 2016թ-ին կտանք՛՛,-նկատեց նա:

Նախարարը չհամաձայնեց այս դիտարկման հետ: Ըստ նրա՝ այն գործատուն, որ պարաստ է 1մլն-ից ավելի աշխատավարձ վճարել և միավոր արդյունք ստանալ, չի կարող նման պատճառից ելնելով՝ խնդիր տեսնել: Բացի այդ նա համոզմունք հայտնեց, որ նույն գործատուներն էլ պատրաստ կլինեն նպաստել դեմգրաֆիական խնդիրների լուծմանը: 

Հիշեցնենք, որ նախագծի նոր փոփոխության համաձայն՝ սահմանվել է աշխատավարձի առավելագույն շեմ: Մինչև 1 մլն. ՀՀ դրամ ստացող աշխատող հղի կանանց նպաստը կվճարվի 100%-ով, իսկ 1 մլն.-ից ավելի աշխատավարձի դեպքում հղիության նպաստը կվճարի գործատուն: Նախագծով նախատեսվում է, որ չաշխատող հղիները ևս նպաստ կստանան։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ