30 Մայիսի, Saturday, 2026
KFC

Այսօրվանից դավաճանությունը, ստախոսությունը, քաղաքական անբարոյականությունը, կապիտուլյանտությունը և թրքասիրությունը պետք է համարվեն անցյալի չարիք․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Երեկ օրենքի ուժով ավարտվեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հայրենակործան խորհրդարանը։ Դա մեր ժողովրդի բացառիկ ամոթն ու խայտառակությունն էր։
 
Այսօրվանից դավաճանությունը, ստախոսությունը, քաղաքական անբարոյականությունը, կապիտուլյանտությունը և թրքասիրությունը պետք է համարվեն անցյալի չարիք։
 
Այսօրվանից մտածում և գործում ենք հանուն նոր, վերածնվող, պատիվ ունեցող և բարգավաճող Հայաստանի։
Հայրենասեր ու պատվարժան են այն մարդիկ, ովքեր մինչև վերջ կպայքարեն նիկոլիզմ կոչվող չարիքի հեռացման համար։ Եվ կապ չունի, թե ում շարքերում կպայքարեն։ Միևնույն է՝ հաղթելու են բոլորը։
 
Հաղթելու են տգիտությանը, դավաճանությանը, դիլետանտիզմին, քաղաքական անբարոյականությանն ու թրքասիրությանը։ Այդ հաղթանակն օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեր երկրին։
Նիկոլիզմի դեմ պայքարող բոլոր առողջ, ազգային ուժերին հաջողություն եմ մաղթում»:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ