Սա ռազմական հանցագործություն է, և հետաքննություն է պետք սկսել. Կոմանդոս
՛՛Հայկական ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խփելու հրամանը ակնհայտ է, որ տրվել է Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարության կողմից, քանի որ հասարակ զինվորը չէր կարող նման քայլի գնալ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն նկատեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
՛՛Ադրբեջանը ուզում է Հայաստանն ու ԼՂՀ-ն լարված վիճակում պահի ու դրա համար նման հրաման արձակեց: Այն զենքը, որով խոցել են ուղղաթիռը, չէր կարող պարզապես զինվորի ձեռքում հայտնվել, այդ հրահանգը վերևից էր: Ադրբեջանը որևէ զինվորական նորմ չի պահպանում, ու սա ռազմական հանցագործություն է և պետք է սկսել հետաքննություն՛՛,-ասաց նա:
Արկադի Տեր-Թադևոսյանը նաև նշեց, որ հայկական կողմը պետք է համաչափ և կոշտ պատասխան տա: