Ո՞ւմ դիմի սեփական տնից զրկվածը…/վիդեո/
ՀՀ քաղաքացի Շուշիկ Համբարձումյանը փաստում է, որ իր սեփական իրավունքները լավ չգիտե: Նա նշում է, որ իրեն խաբելը շատ հեշտ էր եղել ու ինքը խաբվել է հարազատի պատճառով: Կառավարությունից աջակցություն ստանալու ակնկալիքով 65 ամյա կինը եկել էր գործադիր մարմնի շենքի մոտ, սակայն չգիտե ո՞ւմ դիմել:
՛՛Ես անձնական տուն էի առել իմ համար, որը գրել էի թոռիս վրա: Հարսս կրծքի ուռուցք ուներ ու գնաց Գերմանիա բուժման: Հարսիս քեռին եկավ ու արդեն 5 տարի տունը վերցրեց իմ ձեռքից՛՛,-պատմեց Համբարձումյանը:
Կինը նկատեց, որ արդեն 5 տարի ինքը ապրում է ուրիշի տանը ու ստանում է ընդհամենը 14 հազար դրամ թոշակ:
Մանրամասները՝ տեսանյութում: