27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր երկրում մարդը գազան է դարձել. Վահեի հուղարկավորությունը/վիդեո/

Այսօր ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորության օրը հասարակական մի քանի կազմակերպություններ նախաձեռնել էին բողոքի ակցիա: Նրանք շարժվելու են բժշկի տուն:

Ակցիային մասնակցում են նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Henaran.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ քաղաքական գնահատականներ տալ երեւույթին, քանի որ իր իսկ խոսքով` ճիշտ չէ խախտել անմեղության կանխավարկածը:

“Այսօր պիտի խոսենք, բողոքենք մի երեւույթի մասին, որ մեր երկրում մարդը գազան է դարձել, դարձել է կենդանի` բառի բուն իմաստով: Սա պիտի քննարկման առարկա դարձնել, որը հարիր չէ հայի մենթալիտետին”,-ասաց տիկին Զոհրաբյանը:

“Հիմա ամբողջ հասարակությունն ունի մեկ դիրքորոշում, քաղաքական ուժերը չպետք է ունենան այլ դիրքորոշում”,-ասաց Դաշնակցության ներկայուցուցիչ Բագրատ Եսայանը:

Ըստ Եսայանի` Ռուբեն Հայրապետյանը պետք է կանչվի հարցաքննության, պարզվի` նա դեպքի օրն այդտեղ եղել է, թե` ոչ, որքանով է մասնակից եղել  այդ գործին, քանի որ արդեն պարզ է դարձել, որ ծեծի ենթարկողը եղել է նրա անձնական թիկնապահը, իսկ աձնական թիկնապահը լինում է այնտեղ, որտեղ լիում է նրա տերը:

Եսայանը նկատեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության մեջ գտնվող մարդու թիկնապահը կարծում է, որ ինքն ամենավերջն է եւ վստահ է, որ օրնքն իրեն չի պատժի:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ