Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի սկզբին կայցելի Երևան ու Բաքու, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Առկա պայմանավորվածություններին համապատասխան՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այցով կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում: Նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, շփումների ընթացքում նախատեսվում է մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությա հարցերի լայն շրջանակ», – ասել է նա:
Ըստ Զախարովայի՝ ուշադրության կենտրոնում կլինի ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը: