07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Եվրոպան աշխատում է չկտրել վերջին թելը Հայաստանի հետ՛՛

Հնարավոր են արդյոք նոր զարգացումներ Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշել է, որ սեպտեմբերի 3-ից հետո էապես փոխվեց Հայաստան-Եվրոպա հարաբերությունների մակարդակը, որակը:

՛՛Հիմա հայ պաշտոնյաները, ովքեր գնում են Բրյուսել, ասում են, որ մեզ վերաբերվում են, ասենք, սառը արհամարհանքով մի տեսակ: Բայց Եվրոպան աշխատում է չկտրել վերջին թելը Հայաստանի հետ՛՛,- ասել է նա՝ նշելով նաեւ, որ Ռուսաստանի անկումը բավական արագ է տեղի ունենում եւ այսպիսի Ռուսաստանի հետ Հայաստանի կապված լինելը քաղաքական վաակումի կբերի:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան  Միքայել Զոլյանն էլ նշել է, որ Եվրամիությունը ՛՛ձեռք չի քաշում՛՛ այն երկրներից, որոնք հայտնվել են Եվրասիական տնտեսական միության ոլորտում:

՛՛Օրինակ, վերջերս բավական լուրջ պայմանագիր կնքվեց Եվրասիական տնտեսական միության անդամ Ղազախստանի եւ Եվրամիության հետ: Հայաստանը մտնում է ԵՏՄ մեջ, եւ ակնհայտ է, որ Հայաստանը արտաքին ճնշումներին տեղի տալով է անում դա: Եվրասիական միության մյուս պետությունները այդպես չեն անում, ավելի անկախ են, եւ Եվրամիության հետ էլ են փորձում կապեր ստեղծել՛՛,- ասել է նա:

Բանախոսի կարծիքով՝ Եվրամիությունը այսօր փորձում է Հայաստանին մեսիջ ուղարկել, թե  ՛՛դուք էլ, Ղազախստանի նման, լինելով ԵՏՄ անդամ, կարող եք միեւնույն ժամանակ անկախ քաղաքական ուղի ունենալ ու զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

՛՛Հետո ԵՄ-ում հասկանում են, որ Եվրասիական տնտեսական միությունը դեռ հստակ չէ, այն կարող է վերածվել լուրջ կառույցի, եւ կարող է եւ չվերածվել կամ ընդհանրապես քայքայվել: Դրա համար ԵՄ-ն չի ուզում հրաժարվել Հայաստանից, կապն ինչ որ չափով պահում է՛՛,- նշել է նա:

՛՛Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի՛՛ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծիք է հայտնել, որ ի տարբերություն նույն Ղազախստանի, Հայաստանն ինքնին տնտեսական հետաքրքրություն Եվրամիության համար չի ներկայացնում:

՛՛Բայց եվրոպացիներն այնուամենայնիվ դռները բաց են պահում Հայաստանի հետ ԵՏՄ-ից հետո: Դա նշանակում է, որ Հայաստանը վաղ, թե ուշ վերադառնալու է եվրոպական ուղուն: Թե երբ դա կլինի, կախված է նրանից, թե Ռուսաստանի հետ ինչ տեղի կունենա: Իսկ թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի հետ, մենք բոլորս տեսնում ենք՛՛,- նշել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ