11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Պղծել են Գանդիի արձանը․ Հնդկաստանի դեսպանը մերժել է Սոնա Աղեկյանի հետ հանդիպման հրավերը

Հայաստանում Հնդկաստանի դեսպանը մերժել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի հանդիպման հրավերը։ Գրավոր ներկայացված մերժման մեջ նշվում է․ «Ձեր ատելության քարոզչության շնորհիվ այսօր Մահաթմա Գանդիի արձանը պղծվել է։ Դեսպանատունը իրավական հետապնդում կձեռնարկի հանցագործների դեմ։ Դեսպանը չի ցանկանում հանդիպել Ձեզ»։

Ի պատասխան՝ Սոնա Աղեկյանը գրել է․ «Ձեր շնորհիվ այսօր Հայաստանում անամոթաբար տեղադրվում է Հայոց ցեղասպանությունը ժխտող Մահաթմա Գանդիի արձանը»։

Հիշեցնենք, որ Մահաթմա Գանդիի արձանի՝ Երևանում տեղադրելու դեմ բողոքի ակցիա էր անում «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը՝ նշելով, որ Գանդին ժխտում էր Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայի բարեկամն էր։

Երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր արձանի տեղադրման հարցը, այդ ժամանակ ևս աղմուկ բարձրացավ, սակայն որոշվեց տեղադրել արձանը։

gmail1 (1) gmail1 gmail (1)

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ