24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը դարձել է ՍԴ-ի «մշտական հաճախորդը». «Հրապարակ»

«Վերջին շրջանում նախագահ Արմեն Սարգսյանը հաճախ է դիմում Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ի ընդունած օրենքների սահմանադրականության հարցով։ Վերջին դիմումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին և հարակից 22 օրենքներին է վերաբերում։ Մինչ այդ 4 դիմում էլ կար ՍԴ-ում։

ՍԴ մամուլի պատասխանատու Եվա Թովմասյանը մեզ տեղեկատվություն տրամադրեց․ նախագահը վիճարկում է «ՀՀ դատական օրենսգիրք» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքներում փոփոխությունների մի քանի հոդվածները, դիմումի քննությունը կկայանա մայիսի 25-ին։

Հաջորդը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է, որը վիճարկելու անհրաժեշտությունն առաջացավ ԶՈւ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման ընթացքում․ քննությունը տեղի կունենա հունիսի 1-ին։

Նախնական ուսումնասիրման փուլում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և դրա հետ փոխկապակցված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները»,-գրում է թերթը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ