23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ է կազմակերպել Գորիսի փոխքաղաքապետի խոշտանգումը. «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպանը հանցագործության մասին օրեր առաջ հաղորդում էր ներկայացրել՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալին Գորիսից բերել էին Երևան, Երեւանի փոխոստիկանապետի աշխատասենյակ, որտեղ նրան նվաստացրել էին, այդ ամենը տեսանկարահանել և տեսանյութը տարածել:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնեցին, որ փոխքաղաքապետի նկատմամբ խոշտանգումը կազմակերպել է ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ (օպերատիվ գծով) Արթուր Զաքարյանը:
Նույն աղբյուրները փոխանցում են, որ թեպետ Զաքարյանը նվաստացնողների շարքերում չի եղել, սակայն նա հրահանգավորել է խոշտանգողներին և տեսանկարահանել է ընթացքը։
Ողջ օրը մենք փորձեցինք կապ հաստատել Զաքարյանի հետ, սակայն նա անջատում էր հեռախոսը, կապի չկարողացանք դուրս գալ նաեւ Մենուա Հովսեփյանի հետ, նրա հեռախոսն էլ անջատված էր։ Գորիսի քաղաքապետ Առուշանյանը նրանից տեղեկություն չուներ։
Երեկոյան զրուցեցինք փոխքաղաքապետի պաշտպան Դավիթ Կարապետյանի հետ։
Նա, անդրադառնալով Արթուր Զաքարյանի վերաբերյալ մեր լուրին, ասաց. «Մենք այս պահին նման տվյալ չունենք, մենք բոլոր դեպքերում պարզելու էինք, հետաքրքիր ինֆորմացիա է…Մենք գնացել ենք Հատուկ քննչական ծառայություն բացատրություն տալու, ինքը բացարձակ չգիտի, բայց կոնկրետ նկարագրում է կաբինետը, բայց այս պահին չեմ կարող ասել, սակայն շատ հստակ ասաց….Նկարագրեց անձի դիմագծերը, բայց անուն-ազգանուն չգիտի»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ