3 տարի առաջ իմ ընկերների հետ, նրանց նման, մերժվել եմ սեւ լենտերով, դագաղներով եւ ծաղկեպսակներով, խնդրում եմ, հորդորում եմ, մի արեք դա . Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ, ես, որ 3 տարի առաջ իմ ընկերների հետ, նրանց նման, մերժվել եմ սեւ լենտերով, դագաղներով եւ ծաղկեպսակներով, խնդրում եմ, հորդորում եմ, մի արեք դա …Տեսա, որ իշխանությունը զավթածների տների մոտ սեւ ժապավեններ են դրվում․․Խնդրում եմ, մի արեք․․․․Նրանք այդպես վարվեցին մեզ հետ, այո, այդքան եղկելի , բայց այդ դեպքում այսօր արդեն նրանց մերժողները ինչով պետք է տարբերվեն իրենցից…Սատանայական էդ ատրիբուտները, մահվան էդ տեսարանները մի արեք․դա նորմալ մարդկանց հարիր չէ․․․
Իսկ դուք նորմալ մարդիկ եք․․․։ Այն հողատուներն ու թրքհպատակները, երկիրը ծախածները, ում տների առաջ դրվում են այսօր դրանք, երբեք չեն անցկացնի զուգահեռ, չեն ամաչի, չեն մտածի, որ իրենց արածը իրենց գլխին եկավ․․Երբեք չեն հասկանա․․Սակայն, դրանք ինձ հետաքրքիր չեն․․Դրանք չեն իմ հոգսը․․.Իմ հոգսը դուք եք, մարդիկ, մենք ենք․․․Երբեք մի արեք դա․․Դուք հո իրենց նման թուրք ու դավաճան չեք, հաստատ՝ չեք․․․․ Ուրեմն, թողեք իրենք իրենց արածի բեռը քաշեն․․․Այո, բումերանգը գործում է, բայց, դա դրանք չեն հասկանում․․․Իսկ դուք հո լավ գիտեք, թե դրանք ինչի են արժանի ․․․Ու կստանան՝ չկասկածեք․․․․
Հ․Գ․Հայհոյեք ինչքան սրտներդ կուզի, իրավաբանները ասում են, օրինաչափ է, եթե հայհոյում եք երկիրը ծախելու եւ քանդելու համար, բայց դագաղները թարգեք…»: