Ապրիլի 23-ին «Հենարան» մամուլի ակումբում
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Մեկ Առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը:
ԹԵՄԱ՝ ապրիլի 24-ին ընդառաջ օրերս Աջափնյակ համայնքում իշխանության կողմից գաղտագողի տեղադրվել է Հայոց ցեղասպանությունը ողջունող Մուհադմա Գանդդի արձանը. արձանի տեղադրման մասին հանրությանը տեղեկացրած Գրիգոր Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատուն:
Ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և փաստաբաններ՝ Արմինե Ավագյանը, Հրանտ Կարապետյանը, Վլադիմիր Զաքարյանը:
ԹԵՄԱ՝ «Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ հասարակական կազմակերպությունը, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ, կանցկացնի «Պահանջում եմ ճանաչում և դատապարտում» խորագրով միջազգային համաժողով:
Ասուլիսի ընթացքում հյուրերն առավել մանրամասն կխոսեն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտմանն ուղղված գործընթացների մասին: