Սա շատ վտանգավոր է. Շարմազանովը՝ պայթեցված ուղղաթիռից
”Նախ անզեն ուղղաթիռին թիկունքից խփելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը: Դա ձեռնտու էր բացառապես նրանց, ովքեր ուզում են թեժացնել իրավիճակը”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով երեկ զորավարժություններ իրականացնող ուղղաթիռի՝ հակառակորդի կողմից պայթեցնելուն: ՛՛Պետք է գիտակցեն, որ նմանատիպ գործողությունները վտանգի տակ են դնում բանակցային գործըթնացը՛՛,-հավելեց նա:
ԱԺ փոխնախագահը չի բացառում, որ Ադրբեջանն այս կերպ պատասխանում է Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր նրան հետ էին վերադարձնում բանակցային սեղան: ՛՛Սա շատ վտանգավոր է: Այն, որ ԼՂՀ ուժերը իրենց խնդիրները կլուծեն, ես չէ, որ պետք է ասեմ, սակայն
դա հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար, ու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա: Ադրբեջանը երկար ժամանակ է, այդ տարածքի հետ կապ չունի, ու երբեք, որպես անգամ անկախ պետություն, կապ չի ունեցել՛՛,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում երեկ ադրբեջանական զինուժի կողմից խոցվել է ԼՂՀ պաշտպանության բանակի ՛՛ՄԻ-24՛՛ ուղղաթիռը: