17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունը չընդունեց Բագրատյանի առաջակը

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած՝ ”Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ պետք է նվազեցվեն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական տուգանքների չափերը:

 Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ նախագծի ընդունումը կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
Նախարարի խոսքով՝ ճանապարհային երթևեկության կանոնների հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով 2014 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է ՛՛Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման առնչությամբ իրականացվող վարույթների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին՛՛ թիվ 803-Ա որոշումը: Աշխատանքային խումբը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ նոր հայեցակարգային մոտեցումներ ձևավորելու հետ կապված հարցը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ