«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյան
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից: NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը Բելառուսի նախագահի այս հայտարարության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեզ տրամադրված՝ Սերժ Սարգսյանի պատասխանը:
«Մեծագույն հարգանք տածելով բելառուս ժողովրդի հանդեպ՝ ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ՝ որպես այդպիսին, չի էլ եղել, ուստի ալիևյան «պատմական արդարությունը» այդ տարածքում պետք է վերականգնվի՝ բոլոր հետևանքներով հանդերձ: