03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Այսպես շարունակվելու դեպքում մենք միշտ ունենալու ենք այն և, անկասկած, ավելի վատը, քան ունենք այսօր…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ինչն ամենևին չի նշանակում, որ երկիրն ուղղակիորեն ղեկավարում է ժողովուրդը… Երկիրը ղեկավարում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությունն՝ իր թևերով և վերջիններիս տրված գործիքակազմով, այն է՝ ՕՐԵՆՔԸ…

Իրականությունն այն է, որ այսօր մենք ապրում ենք պատահականությունների կողմից դրսի պատվերով ստեղծված այն «ժողովրդավարական» պետությունում, որտեղ տիրում է ոչ թե օրենքի իշխանությունը, այլ մտածելու և գործելու անընդունակ ամբոխին անընդհատ ուղղորդող մեկ անկարողի դիկտատուրան… Այսպես շարունակվելու դեպքում մենք միշտ ունենալու ենք այն և, անկասկած, ավելի վատը, քան ունենք այսօր:

Հ.գ.- Հաճախ ամենապարզ ճշմարտությունն ավելի դժվար է ընկալվում, քան՝ ամենաբարդը… Ապացույցը՝ երեկ ԱԺ-ում կազմակերպված մեկ դերասանի թատրոնն էր…»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ