02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ մեկը ինչի կասկածում է՞, որ թուրքերն առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու են հասնել իրենց բաղձալի նպատակին․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վարչապետի հետ հանդիպման գնացած ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը, հանդիպումից հետո նշեց, որ հարցադրումներ են արել Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների անվտանգության երաշխիքներից, ինչին ի պատասխան Փաշինյանը նշել է՝ վստահ ե՞ք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի:

Իհարկե վստահ չե՞նք, հատկապես, որ երկիրը ձեր նմանների ձեռքում է, դեռ չեմ խոսում Թուրքիայի և Ադրբեջանի ամենօրյա հոխորտանք-սպառնալիքների մասին:

Որևէ մեկը ինչի կասկածում է՞, որ թուրքերն առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու են հասնել իրենց բաղձալի նպատակին՝ ոչնչացնել ու իրենց օջախներից հեռացել հային և բռնազավթել Արցախի մնացած հատվածն ու Հայաստանը:

Այլ խնդիր է, որ դուք այս ամենը իմանալով, գիտակցելով, նույնիսկ այդ վտանգի մասին տարբեր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ խոսելով, անընդհատ խոսում եք թուրքերի հետ բարեկամություն անելու, առանց լուրջ անվտանգային երաշխիքների սահմաններ բացելու մասին:

Կարծես ոչինչ չի եղել:

Եթե գիտակցում եք թուրքերի՝ Երևան հասնելու մասին, ապա ինչու ե՞ք բթացնում հասարակության զգոնությունը, ինչու եք անընդհատ խոսում կեղծ խաղաղությունից, ինչո՞ւ եք մարդկանց համոզում, որ հազարավոր զոհերն ու Արցախի մեծ մասի կորստի դիմաց ստացել եք երկարատև խաղաղություն:

Ի վերջո, ինչո՞ւ եք մարդկանց հրապարակային ստում, գեղեցիկ ապագա ավետում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ լայն համագործակցության և բարեկամության դրոշի ներքո, երբ ինքներդ եք խոստովանում, թե երաշխիք չկա, որ թուրքը Երևան չի հասնի:

Գիտակցված ձևով երկիրը տանում են նոր փորձությունների, տապալումների, ողբերգությունների և որ ամենասարսափելին է, իրականությունն իմանալով, ոչինչ չեն անում վերահաս սպառնալիքը կանխելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ