20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հոկտեմբերի առաջին տասնօրյակում սկսած համաժողովրդական անվանված շարժումը նոյեմբերի առաջին տասնօրյակում արդեն ավարտված է”

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինձ կարող են մեղադրել, որ ժամանակից առաջ եմ ընկնում, բայց չեմ կարող չասել՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում սկսած համաժողովրդական անվանված շարժումը նոյեմբերի առաջին տասնօրյակում արդեն ավարտված է: Սա փաստ է, որ վաղ թե ուշ ընդունելու են բոլորը: Որքան շուտ՝ այնքան իրենց համար շահեկան:

Ամեն ինչ շարունակվում է իր տրամաբանական ընթացքով՝ իշխանությունը իշխում է, ոչիշխանությունը փորձում է դառնալ ընդդիմություն և ընդդիմադիրության գլխավոր փաստարկ կարծում է հրապարակը ու մոռանում է, որ միշտ էլ ցանկացած շարժման, հեղափոխության, հեղաշրջման, տեղաշարժի իմաստն ու բովանդակությունը միտքն է, գաղափարն է, ոչ թե արտաքին աշխարհին ուղղված հրապարակային հանրահավաքները:  

Հանդարտ եւ կշռադատված միտքը դատապարտված է հաջողությունների , հանդարտ եւ հավասարակշռված միտքը արժանի ուշադրության եւ ունկդիրի: Հենց սա է, որը լինելու է եւ արդեն դարձել է առաջընթացի,  խնդիրները լուծելու, պարզապես ապրելու միակ հնարավոր բանաձևը: ՀՀ նախագահը ասաց իր հերթական կշռադատված խոսքը, հանդարտ, առանց որևէ կողմին վիրավորելու, ասաց՝ ինչպես վայել է երկրի ղեկավարին, ու ամեն ինչ վերադարձրեց ելման դրություն՝ ոմանց բացատրեց, որ ժամանակից առաջ ընկնել պետք չէ, ոմանց՝ որ սեփական ուժերին հենվելով են հաջողության հասնում, իսկ ընդհանրապես քաղաքականությունը հնարավորինի արվեստն է, ոչ թե տարատեսակ տեսական հաշվարկների, որոնք երկնքից երկիի իջնելիս զրոյանում են: 

Հենց սա է երկրի նախագահին վայել պահվածքը, եւ եթե Սահմանադրության պահանջով մեկ օր նախագահը դառնա նախկին, նա այդպիսին կլինի նաեւ այդ ժամանակ, լսող, քննող եւ խնդիրները լուծելուն պատրատակամ ու ունակ, առանց չարության, քինախնդրության, առանց խոտի մեջ ասեղ որոնելու ու լուն ուղտ դարձնելու: 

Ու այս որակի մասին արժի մտածել, հիմիկվանից արժե, որ նախկին դարձողները կամ արդեն դարձածները չմոռանան իրենց վաղվա օրը: Կյանքը շարունակվում է, հերթական համապետական ընտրությունները իրենց ժամանակին կբերեն բոլոր հարցերի պատասխանները:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ