Կարեն Ճշմարիտյանը տարօրինակ չի համարում
՛՛Դա կոչվում է եզակի բյուջետային աջակացություն՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ խոսելով ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրվող դրամաշնորհի մասին: Նախարարը դա տարօրինակ չի համարում: ՛՛Որովհետև ԵՄ-ն ընդունում ու հասկանում է մեր դիրքորոշումը, և իրենք շահագրգռվածությունը ՀՀ-ի հետ հետագայում էլ զարգացնելու համագործակցությունը մնումէ ուժի մե՝ նույնիսկ խորացնելու ու ընդլայնելու՝ առաջին տեղում դնելով մասնավոր հատվածի զարգացումը, ՓՄՁ-ների աջակցությունը և ՀՀ-ի տնտեսական քաղաքականությունը, որ իրենց ու իրենց ներդրողների համար գրավիչ է՛՛:
Նախարարն ընդգծեց, որ վերլուծելիս պետք է հաշվի առնել, որ Եվրամիությունը Հայաստանում խոշոր ներդրողներից մեկն է, եթե ոչ առաջինը և այնտեղի գործարարների պահանջն է Հայաստանի հետ հարաբերություններն ավելի զարգացնել:
՛՛Մենք հույս ունենք, որ որոշակի ձևաչափ ընտրելուց հետո կարող ենք ստորագրել պայմանագիր տնտեսության ոլորտում հետագա համագործակցությունը զարգացնելու, համենայն դեպս և հանձնակատարի հետ հանդիպումն ու մտքերի փոխանակությունը, որ դրան հաջորդեց, և ենթակոմիտեի նիստը, եկան այն եզրակացության, որ պատարստակամ են երկու կողմերը, որ համագորակցությունը շարունակվի՛՛:
Հարցին, թե հնարավոր է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվի, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց. ՛՛Այդ մասով դեռ հանդիպումներ չեն եղել, հենց կլինեն, այն ժամանակ պարզաբանում կտանք՛՛: Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ ԵՄ-ի հետ ահմագործակցությունը կլինի այն սահմանում, որը չի հակասի այլ միությունների հետ հարաբերություններին: ՛՛Մեր նպատակն է, որ որևէ համագործակցություն չտուժի, հակառակը՝ մեկը մյուսին նպաստի: Օրինակ՝ Հայաստանը դառնա անդամ Եվրամիության ներդրողների համար, որ Հայաստանում արտադրեն ու իրացնեն այն շուկայում, որը ավելի պարզեցված ռեժիմով կարող է ընդունել ՀՀ-ը՛՛: Նա նշեց, որ դրա համար հարկավոր է գործարար միջավայրի բերալավման խնդիրը լուծել, որ ՀՀ-ը դառնա ավելի գրավիչ ներդրումների համար: