01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Բենզինի շշերը բերեք». ՊՆ շենքի մոտ իրավիճակը գերլարված է

Պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակը չի թուլանում:

Նշենք, որ անհայտ կորած զինծառայողների հարազատները երեկվանից այստեղ են, այսօր նրանց են միացել նաեւ ռազմագերիների հարազատները, որոնք երեկ հույս ունեին, որ իրենց որդիները կվերադառնան, սակայն պարզվեց, որ ոչ մի գերի չի վերադարձել Ադրբեջանից:

Ինչ-որ պահի զինծառայողների ծնողները սկսեցին քաշքշել ՊՆ դարպասները, վրա հասած ոստիկանների եւ նրանց միջեւ թեթեւ քաշքշոց տեղի ունեցավ: Ծնողներից մեկը մինչ այդ բենզինի շիշ բերեց ու մուտքի դռնից ներս թափեց, որը արագ մաքրեցին: Իսկ արդեն լարված իրավիճակում ծնողներն ասում էին՝ բենզինի շշերը բերեք լցնենք:

Այստեղ էին ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը եւ «Իմ քայլից» նարեկ Մկրտչյանը, որոնք հավաքվածներին ասացին, որ ՊՆ-ից ռաջրկում են ծնողների հետ հանդիպել դահլիճում: Ծնողները չեն համաձայնել, պահանջում են, որ նախարարը կամ ԳՇ պետը իրենք իջնեն ու ներքուում հանդիպել բոլորի հետ:

Այստեղ է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով մոտ 10 րոպե խոսել է անհետ կորածների ծնողների հետ, ապա մտել նախարարության շենք:

Այս պահին ներսում խորհրդակցություն է ընթանում:

Նշենք, որ այս ՊՆ-ի դրոնը ամբողջ ընթացքը վերեւից նկարահանում է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ