25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ մենք մի զոհողություն ենք անում, Աստված տեսնում է

Ամեն անգամ, երբ մենք մի զոհողություն ենք անում, Աստված տեսնում է դա ու անպայման իր ժամանակին հատուցում դրա համար: Նույնիսկ ամենափոքր զոհողությունների համար: Օրինակ ասենք ուսուցիչ եք, մտել եք խանութ ու հիշում եք, որ ձեր դասարանի Աշոտիկը գրենական պիտույքների չունի, առնում եք իր համար ու դնում իր նստարանին՝ առանց նրան ասելու, թե ումից է նվերը:

Փոքր զոհողություն է, չէ՞: Բայց Աստված այն երբեք չի մոռանում, ու հատուցում է: Կամ ասենք հաց եք գնում, ու հիշում, որ ձեր թաղում մի ծեր կին կա, որը ոչ մեկը չունի իր համար խանութ գնալու: Երկու հաց ավել եք առնում, դուռը թակում ու տալիս իրեն: Բայց մենք այս տեսակի փոքր ու մեծ զոհողությունները ոչ թե պետք է անենք, որպեսզի Աստված մեզ հատուցի, կամ էլ դժոխքից վախենալով, այլ որովհետև մենք սիրում ենք Աստծուն ու նրա ստեղծածներին:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ