13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վարչապետը մասնակցել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նկարիչների միությունում մասնակցել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթի բացմանը: Վարչապետը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել երիտասարդ ստեղծագործողների գեղանկարներին, գրաֆիկական գործերին ու քանդակներին: Ժյուրին տարբեր անվանակարգերում կընտրի լավագույն ստեղծագործությունները, որոնց հեղինակները կարժանանան մրցանակների:

Ցուցահանդես-մրցույթը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ:

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել Հայաստանի ժողովրդական նկարիչ, Պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյակի կապակցությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին:    

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ