07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Շտապեմ հիասթափեցնել անուղղելի միամիտներին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մինչ մենք կենսական ջանքեր ենք գործադրում փոսից դուրս գալու համար, մեր շուրջը շարունակվում են լրջագույն գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումները, որոնք անմիջապես ազդում են մեզ վրա։
 
Այսպես, այսօր Անկարայում տեղի ունեցան Էրդողանի բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Վան դեր Լեյենի հետ։
 
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Թուրքիայի բացահայտ եւ ցինիկ հակահայկականությունը եւ ԵՄ-ի բացահայտ եւ ցինիկ անտարբերությունը հասկանալի են դարձնում իմ մեծ հետաքրքրությունը այս հանդիպումների հանդեպ։
 
Շտապեմ հիասթափեցնել անուղղելի միամիտներին. Արցախի հետ կապված թուրքական ագրեսիան եւ իսլամիստ գրոհայինների թեման ընդհանրապես չեն բարձրացվել ԵՄ պաշտոնյաների կողմից։ Բայց օրինակ Վան դեր Լեյենը խոսել է Լիբիայից գրոհայիններին հեռացնելու անհրաժեշտության մասին։
 
Չի խոսվել հայերի հանդեպ գործած վայրագությունների եւ մեր իրավունքների մասին, բայց քննադատվել է Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու փաստը։
Թուրքիայի համար խելահեղ պայքարը շարունակվելու է Վաշինգտոն-Բրյուսել եւ Մոսկվա-Պեկին զույգերի միջեւ, ինչն այս փուլում հմտորեն օգտագործվում է եւ օգտագործվելու է Էրդողանի կողմից, այդ թվում՝ Հայաստանի եւ հայերի դեմ։
 
Բայց այլոց մեղադրելուց առաջ կրկին հիշեք. հայկական շահերը պիտի հետաքրքիր լինեն նախ Երեւանին, նոր հետո՝ Բրյուսելին, Մոսկվային կամ Վաշինգտոնին»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ