24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«AstraZeneka»-ն թաթախված է բազում սկանդալային պատմու­թյունների մեջ։ Ինչո՞ւ Հայաստանը ձեռք բերեց այս պատվայստանյութը կրկնակի թանկ․ Իրավունք

Դեռևս նախորդ շաբաթ դի­մել էինք Առողջապահու­թյան նախարարություն՝ փորձելով պարզել, թե ինչու ձեռք բերվեց հենց «AstraZeneka» պատվաստա­նյութը: Եվ որ պակաս էական չէ՝ ի՞նչ գնով: Այն դեպքում, երբ «AstraZeneka»-ն թաթախված է բազում սկանդալային պատմու­թյունների մեջ, նրան վերագր­վում է հազիվ 60-70 տոկոս արդյունավետություն, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ դրանից էլ շատ ավելի պակաս: Իսկ ահա մեր դաշնակից ՌԴ-ի «Սպուտնիկ /»-ի արդյունավետությունը, ըստ տարբեր գնահատումների, 92-95%-ի կարգի է: Եթե խնդիրը գինն է, ի՞նչ արժեքով են պատվաստանյութը ձեռք բերել:

Խոսքը միանգամայն պարզ հարցի մասին է: Ավելի ճիշտ, առանց մեր հարցնելու էլ նախարարությունը պետք է տեղեկություն տարածեր, թե պատ­վաստանյութի մեկ դոզայի հա­մար վճարել ենք այսքան: Սա­կայն անգամ գրավոր հարցման համար օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո այդպես էլ պատասխան չկա:

Մինչդեռ շրջանառվում են խոսակցություններ, որ «AstraZeneka»-ն ձեռք է բերվել մոտ կրկնակի թանկ գնով, քան «Սպուտնիկ /»-ի այն արժեքն է, որին Հայաստանը կարող էր հավակնել, եթե ինքնուրույն բանակցեր ՌԴ-ի հետ: Այն դեպքում, երբ մեր Առողջապահության նա­խարարության նախկին ու ներ­կա վերնախավը նախապատվությունը տալիս է «Սպուտնիկ V»-ին, երբ պետք է իրենք ու մեր իշ­խանական օղակի այլ ներկայա­ցուցիչներ պատվաստվեն:

Այսպիսով, եթե «Սպուտնիկ /»-ի փոխարեն «AstraZeneka»- ն (որից, ի դեպ, եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից հրաժարվում են) ձեռք են բերել ոչ ցածր գնի և ոչ էլ բարձր որակի պատճառով, ապա իրա­կանությանն ավելի մոտ են դառ­նում այն լուրերը, որ իրականում պատճառը կասկածելի գործառույթներով աչքի ընկած «Gavi»-ի, լրտեսական մեղադ­րանքներ շալակած «ՅՈւՆԻՍԵՖ»-ի ու նման այլ արևմտյան կառույցների հանձնարարա­կաններն են։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ