09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել: 17-ամյա ուղևորի մոտ նախնական աշխտորոշմամբ կասկածում էր գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Մյուս հինգ տուժածի մասին. 14-ամյա պատանին, հիվանդանոց է տեղափոխվել բազուկների ու անրակների կոտրվածքներով, նրան կվիրահատեն: Պատահարի հետևանքով վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան Երեւան-Գյումրի ավտոճանապարհին ավտովթար էր տեղի ունեցել, ինչի արդյունքում “Գազել” մակնիշի մեքենան սկսել էր այրվել: Վթարի արդյունքում 7 հոգի մահացել էին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ