26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայրենիքի սահմանները գծում է հայ զինվորը

Արցախում զորավարժություններ են: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եթե Ադրբեջանը վերսկսի մեծ պատերազմն, ապա հայկական երկու պետությունները համատեղ են կոտրելու ագրեսորի ողնաշարը:

Այս օրերին Հայոց բանակը հմտանում է ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու մեջ: Ագրեսորին իր իսկ տարածքում ջարդելու սցենարը լիովին համահունչ է “ակտիվ պաշտպանության” մարտավարությանը, որն ամենարդյունավետը կլինի մեր բանակի համար, եթե Ադրբեջանը վերսկսի ակտիվ ռազմական գործողությունները: Ընդ որում ուշագրավ է, որ այս սցենարով զորավարժությունները առաջինը չեն:

Վերաիմաստավորելով արցախյան ազատամարտի փորձն ու հաշվի առնելով ժամանակակից պատերազմներին բնորոշ միտումները` Սեյրան Օհանյանն առաջ է քաշել “Փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու” սկզբունքը, որը առաջիկա տարիներին պետք է ուղենշի մեր բանակի զարգացումը: Այդ սկզբունքը կառուցված է այն գաղափարի վրա, ըստ որի փոքր լինել չի նշանակում լինել թույլ: Ճիշտ հակառակը` հնարավոր է, և հարկավոր է լինել ուժեղ` ունենալով սահմանափակ ռեսուրսներ: Պարզապես հարկավոր է լինել հնարամիտ և հանդուգն, ունենալ կառավարման ճկուն համակարգ, կատարել ճշգրիտ կադրային ընտրություն, և իհարկե` առաջ քաշել և խաղարկել թշնամուն կաթվածահար անող ամենատարաբնույթ սցենարներ:  Ընթացող զորավարժությունները նպատակ ունեն փորձարկել թշնամուն կաթվածահար անելու կոչված այդպիսի մի սցենար մարտականին մոտ իրավիճակում, որպեսզի այն գործնականում հասկանալի դառնա տարբեր աստիճանի հրամանատարներին:

Դժվար է ասել վիճակված կլինի± արդյոք արցախյան հաղթանակը կերտած զորահրամանատարներին ի կատար ածել Ադրբեջանին վերջնականապես խաղաղություն պարտադրելու առաքելությունը: Ակնհայտ է սակայն, որ այսօր նրանց վերապահված է մեկ այլ առաքելություն` արդյունավետ օգտագործել այսօրվա հարաբերական խաղաղության պայմաններն ու պատրաստել մեր բանակի վաղվա հրամանատարներին լուծելու Ադրբեջանին վերջնականապես խաղաղեցնելու խնդիրը: Դատելով այս տարվա օգոստոսի իրադարձություններից Սեյրան Օհանյանին հաջողվել է կայացնել բանիմաց հրամանատարական կազմ, քանի որ մեր բանակի օգոստոսյան օրերի հաղթանակը մեծապես պայմանավորված էր գունդ – զորամիավորում օղակի երիտասարդ հրամանատարների համարձակ, բառի բուն իմաստով հանդուգն որոշումներով:

Մեր բանակում տարածված մի կարգախոս կա`  “հայրենիքի սահմանը գծում է հայ զինվորը”: Այսօր առավել քան հստակ է, որ մեծ պատերազմի սանձազերծումը Ադրբեջանի համար հղի է լրջագույն ռիսկերով: Արդեն այսօր մեծ է հավանականությունն այն բանի, որ այդ դեպքում հայ զինվորը հայրենիքի սահմանը կգծի Կուր գետի ափով: Մեզ համար կենսականորեն կարևոր է, որպեսզի նման զորավարժություններով այդ հեռանկարը դառնա ավելի ու ավելի հավանական: Միայն այդ դեպքում Ադրբեջանում կհամակերպվեն Արցախի գոյություն ունեցող սահմանների հետ:

Տարոն Ղազարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ