11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենան Վլադիմիր Պուտինի բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել 2020-ինոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով  հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը, մասնավորապես ‘ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման արդիական հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածությունում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ