Սուրեն Գրիգորյանին կփոխարինի ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում, մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանին կփոխարինի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 23–ին, Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ ԱԺ նախագահն այսօր արդեն հայտարարություն է տարածել, որ Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է Արդարադատության նախարարի տեղակալ։
Հիշեցնենք, որ ՔՊ-ի մամուլի հետ կապերի համակարգողը «Իմ քայլը» լքող պատգամավորներին համեմատել էր «Նիկոլի ուսապարկի» հետ և մեղադրել առնետավազքի մեջ: