12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Օմբուդսմենը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներհայաստանյան մի շարք խնդիրներ

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Օմբուդսմենը և դեսպանը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի խնդիրներին, մասնավորապես Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի գործունեությանը:

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում:

Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել սահմանափակ մարդկային ռեսուրսների առկայության պայմաններում Պաշտպան Կարեն Անդրեասյանի և նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին արժևորել է ԱՄՆ դեսպանության դերը Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության  հարցում` ընդգծելով հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ