27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հարսնաքար”-ի դեպքերին քաղաքական գնահատական պետք է տալ. Զարուհի Փոստանջյան

“Ռուբեն Հայրապետյանը պետք է ասեր, որ ես ինքս եմ հրաժարական տալիս ,բայց մենք տեսնում ենք, որ նման քաղաքական կամք գոյություն չունի: Իրավական գնահատականից  զատ, քաղաքական գնահատական պետք է տրվի”,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց   Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա եւս մասնակցում էր բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությանը: Հիշեցնենք, որ վերջինս հունիսի 17-ին ծեծկռտուքի էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում:

Պատգամավորի համոզմամբ՝ ամեն ինչ սկսվել է դեռ շատ ավելի վաղ՝  նախադեպը  Պողոս Պողոսյանի սպանություն էր, որը տեղի ունեցավ  2001թ-ին ՝ հեղինակներն էլ  Հայաստանի երկրորդ նախագահի թիկանազորի ներկայացուցիչներն էին: “Եթե իսկապես տեղի ունենար արդարացի դատաքննություն,  ապա շատերը կպատժվեին՝ քանի որ Պողոս Պողոսյանը սպանվել էր ոչ թե մեկ մարդու հարվածից, այլ բազմաթիվ հարվածներից, հետեւաբար այսօր այս պատկերը չէինք ունենա”,-ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ