04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԿԸՀ-ն անտեղյակ է․ Հրապարակ

Պարզվում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղյակ չեն ո՛չ այն մասին, թե ինչ օրենսգրքով ենք գնալու ընտրությունների, ո՛չ ընտրությունների ժամկետի մասին։ Ընտրություններ կազմակերպող մարմինն այդ ամենի մասին իմանում է մամուլից։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցրինք․ «Ձեզ համար անակնկա՞լ էին արտահերթ ընտրությունների որոշումը եւ վարչապետի հայտարարությունը»։ Պատասխանեց․ «Արտահերթ կամ հերթական ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով։ Հենց նշանակվում են, մեր գործառույթները նոր մեկնարկում են»։ Այսինքն, վարչապետը խախտե՞լ է կարգը՝ ընտրությունների մասին հայտարարելով․ «Ընտրությունների նշանակման իրավական հիմքը նշեցի՝ հանրապետության նախագահի հրամանագիրն է։ Հրամանագիրը կլինի, էդ օրվանից կհաշվարկենք ժամկետները եւ կսահմանենք ժամանակացույցը»։

ԿԸՀ նախագահին հարցրինք նաեւ՝ իսկ վարչապետը Ձեզ հետ քննարկե՞լ է ընտրությունների անցկացման օրը։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ նման հարց չի քննարկվել»։ Այսինքն՝ Դուք էլ արտահերթի մասին վարչապետի ֆեյսբուքյան հայտարարությունից եք իմացել։ «Այդ հայտարարությանը ծանոթացել եմ էնպես, ինչպես մյուսները։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ