13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Եղանակը կտրուկ կցրտի

Մարտի 28-29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝

Մարտի  26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը  26-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ