14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքական ակցիա էր նրա արածը, հո՝ տեռորիստական ակտ չի…./վիդեո/

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին: Այսօր, Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա ևս ոտքի չկանգնեց դատավորի ներս մտնելու պահին:

Մեկնարկված դատական նիստը Հայկ Կյուրեղյանի գործով էր:

Հիշեցնենք, որ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատավարության առաջին օրը՝ հունիսի 12-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ է արձակել, որի ընթացքում վիրավորվել է 5 ոստիկան, այդ թվում մեկ կին։

Տիգրան Առաքելյանը՝ Հայկ Կյուրեղյանին համարում է քաղաքական բանտարկյալ:

՛՛Քաղաքական ակցիա է նրա արածը, հո տեռորիստական ակտ չի: Եթե նա ուզեր սպաներ՝ կսպաներ….՛՛,-նշեց Առաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ