19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանրապետության մշակույթի տներից 50%-ը վերանորոգման կարիք ունի

Մարզերի մշակութային տների ոչ բարեկարգ վիճակի մասին լրատվամիջոցները մշտապես ահազանգում են: Henaran.am-ը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք եկող տարվա բյուջեից նախատեսված են հատկացումներ անել մշակույթի տների վերանորոգման համար: Նախարարը նշեց, որ դա Քաղաքաշինության նախարարության իրավասությունների ներքո է գտնվում, սակայն նկատեց, որ նախորդ տարիներին, օրինակ, ծրագրերից մեկով վերանորգվել են գրադարանները:

՛՛Հանրակրթական դպրոց, գրադարան, երաժշտական դպրոց,, մշակույթի տուն, դրանցից առաջին հերթին վերանորոգման բարեկարգման մասին խոսելիս հանրակրթական դպրոցներն են մենք ասում: Նախորդ տարվանից ավելի ակտիվ սկսվել է երաժշտական դպրոցների հիմնանորոգման ծրագիրը,  հիմա հերթը հասել է երաժշտական դպրոցներին, ինչում ներգրավվել է նաև մասնավոր հատվածը: Մշակույթի տներն առանձին-առանձին վերանորգովեցին, և այսօրվա վիճակում մոտ հիսուն տոկոսն են, որ կարիք ունեն, դրանց էլ հերթը կհասնի, բայց եթե կա հանրակրթական դպրոց ու մշակութի տուն, օր առաջ հանրակրթական դպրոց , միանգամից չի ստացվի այդ ամենը՛՛,-պարզաբանեց Հասմիկ Պողոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ