04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի. ԱՂԲՅՈւՐ

 Լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա երեկ հարձակված ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը նախընտրական արշավին ընդառաջ որոշել է աշխատանքից ազատել լկտի պահվածքով աչքի ընկած Արշակյանին և գործուղել նրան «Քաղաքացիական պայմանագիր»՝ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու:

Խուլիգանություն կատարած կամ դրա մեջ կասկածվող անձանց ՔՊ-ում տեղավորելը Փաշինյանի մոտ, կարծես, ավանդույթ է դառնում: Վերջերս էլ զինվորականին դաժան ծեծի ենթարկելու մեջ կասկածվող Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ազատելուց հետո նշանակեցին ՔՊ աշխատակազմի ղեկավար: Հիշեցնենք, որ թեև գործի նյութերում 4 սպաների վկայություն կա, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, սակայն իրավապահները համարեցին, թե Փաշինյանի թիմակցի մեղքը չի ապացուցվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ