28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ սրբելու հայկական հետքերը Արցախի գրավյալ տարածքներից․ ՀՀ դեսպան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: Այս մասին Twitter- ում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս՝ սրբելու հայկական հետքերը Արցախի գրավյալ տարածքներից: Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջ ծավալով», – գրել է նա:

Հիշեցնենք, երեկ՝ մարտի 16-ին Ալիևը տիկնոջ եւ դստեր հետ այցելել էր գրավյալ Հադրութի շրջան: Հրապարակված կադրերից երևում է, որ եկեղեցիների վրա արդեն խաչեր չկան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ