”Եթե կան մարդիկ, որ ինձ դուր չեն գալիս, ինքս եմ մաքրում իմ շրջապատը”
‘’Ես կարող եմ դուրս գալ քաղաքականությունից, որտեղ ես գնում եմ, այնտեղից դուրս չեմ գալիս’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն` ի պատասխան հարցին, թե հնարավոր է լքի ‘’Ժառանգություն’’ կուսակցությունը:
‘’Իսկ եթե կան մարդիկ, ովքեր ինձ դուր չեն գալիս, ես ինքս եմ մաքրում իմ միջավայրը’’,-հավելեց նա:Սակայն նա հերքեց, որ խմբակցությունում կամ կուսակցությունում լարված ու հակասական մթնոլորտ կա: