14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ազատամարտիկ է կալանավորվել, իսկ եռյակը լռում է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում եռյակի հրավիրած հանրահավաքը, պարզվում է, առանց միջադեպերի չի անցել:

“Հանրահավաքին հաջորդած բազմամարդ երթի ժամանակ՝ Ամիրյան–Զաքյան փողոցների խաչմերուկում, կանգառի մոտակայքում, ոստիկանի և քաղաքացու՝ ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանի միջև միջադեպ է տեղի ունեցել, որը վերաճել է քաշքշուկի, որից հետո ազատամարտիկը ձերբակալվել և կալանավորվել է՝ պատճառաբանությամբ, թե հարվածել է ոստիկանի աչքին: 

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին, որ նման դեպք եղել է։ 

“Ազատամարտիկների դաշինքի” անդամ, գնդապետ Խաչիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անձնապես չի ճանաչում Մարտիրոս Աճեմյանին, բայց միջադեպի մասին լսել է: Լսել է, որ այդ ոստիկանը երթի ժամանակ քաղաքացիական հագուստով է եղել և կարգը չի հսկել: 

 Ի դեպ, ազատամարտիկների խոսքով՝ Մարտիրոս Աճեմյանը ընդամենը մեկ ամիս առաջ էր դուրս եկել բանտից: Նա սպանության մեղադրանքով 15 տարով ազատազրկված է եղել”,– գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ