Փաշինյանը փորձում է Թուրքիայից անվտանգության աշխատակիցներ բերել իր համար. ԱՂԲՅՈւՐ
Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին և ԱԱԾ-ին՝ ընդհանուր առմամբ։ Կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայում նրա անունից բանակցություններ են վարում Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ՝ հատուկ պատրաստված թիկնապահների խումբ տրամադրելու շուրջ:
Mediaport-ի տեսախցիկը օրերս ֆիքսել էր թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատին՝ Երևանում. այդ պահին նա հանդիպում էր «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ: Մեզ հաջողվեց պարզվել, որ նաև թիկնազորի հարցով թուրքական կողմի հետ բանակցությունները համակարգում է Օզարարատը: