23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց

 Կառավարությունն այսօր հաստատեց մասնավոր մարդատար մեքենաներին 50 մլն․ դրամ օժանդակություն ցուցաբերելու նախագիծը, որը ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նախագծի՝ դա արվում է իբր կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար։ Mediaport-ի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, իրականում այդ միջոցառումն ընդամենը պետական ռեսուրսի մսխում է, քանի որ բյուջեի միջոցներով Փաշինյանը վճարում է այն մասնավոր մեքենաներին, որոնք մարտի 1-ի հանրահավաքին Հանրապետության հրապարակը լցնելու համար ամբողջ Հայաստանից մարդկանց են տեղափոխել մայրաքաղաք։

Եվ դրանով է պայմանավորված այն հանգմանքը, որ այս նախագիծը բերվեց հենց հիմա՝ հանրահավաքից 3 օր անց և այն պարագայում, երբ պետությունը վերացրել է տուրիստական հոսքը խաթարող բոլոր արգելքները, որոնք պայմանավորված էին համավարակով: Հերթական անգամ իր անձնական իշխանության պահպանման համար ծախսված պետական միջոցները Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես կառավարության կողմից լուծված խնդրի օրինակ։ Սա իսկապես խայտառակություն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ