24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջահերով երթից հետո սեքսուալ հետապնդում . Ժամանակ

”Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվեց Նվեր Ո.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա սևանցի Նվերը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ 2014 թվականի ապրիլի 23-ին, ժամը 23-ն անց 30-ին Երևանի Օգանովի փողոցի շենքերից մեկի մոտ անչափահաս աղջկա նկատմամբ , նրա կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Ըստ գործի նյութերի՝ 17-ամյա աղջիկն այդ օրը՝ ապրիլի 23-ին, մասնակցել է ջահերով երթին՝ դեպի Ծիծեռնակաբերդ: Եվ ուշ ժամին է վերադարձել տուն:

Աղջիկը, հասնելով իրենց թաղամաս, ցանկացել է զանգել մորը: Բայց հեռախոսը լիցքաթափվել էր: Նա մոտեցել է իր տեսադաշտում հայտնված բարձրահասակ երիտասարդին, խնդրել է նրա հեռախոսը: Երիտասարդը՝ Նվերը, տվել է հեռախոսը: Աղջիկը զանգել է, մորն ասել, որ իրենց շենքին է մոտենում: Հեռախոսը վերադարձրել է տղային ու քայլել է դեպի տուն՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ