20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ցավակցագիր

Մեծ ցավով տեղեկացա սարսափելի ավտովթարի հետևանքով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին:
 
Տեր Կյուրեղը Հայ եկեղեցու արժեքները կրող, մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր և մարմնավորում էր հայ հոգևորականի իրական կերպարը։
 
Նա իր առաքելությունն էր համարում մշտապես կանգնած լինել մեր պետականության հիմնասյուների՝ հայ մշակույթի, եկեղեցու, բանակի, ընտանիքի, հավատքի կողքին։
 
Խորին ցավակցություն եմ հայտնում արժանապատիվ Տեր հոր մահվան կապակցությամբ։
 
Վազգեն Մանուկյան
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ