23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրուրդը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին  ՀՀ Զինված ուժերի և  Գլխավոր շտաբի հայտարարությունը  բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը  չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում  չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, որովհետև մեր իրական թշնամին սահմանից այն կողմ է:  Նիկոլ Փաշինյանն  ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո  բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու: 

Մենք թույլ չենք տալու,  որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում:

Կոչ ենք անում ՀՀ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը և մյուս բոլոր ուժային կառույցներին դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար: Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական  ճանապարհով:  Մենք ժողովրդի կողքին ենք և ամեն ինչ անելու ենք մեր երկրում խաղաղ և անցնցում իշխանափոխություն  ապահովելու համար»:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ