“….մամ, բա խի՞ բերեցիր”. 168 ժամ
“168 ժամ”-ը գրում է.
“Էրեխես ասում ա մամ, ծնունդս չարիր, հիմա ծնունդիս առթիվ գոնե նոթբուք կառնե՞ս’ խաղամ, ասում եմ չունեմ, բալես, ասում ա ՛մամ, բա խի՞ բերեցիր”,- երեւանյան հիվանդություն ունեցող 14-ամյա Կարենի մայրը հայտնվել է մի այնպիսի իրավիճակում, որ ոչ միայն չի կարողանում իր զավակների ցանկություններն իրականացնել, որի համար նրան մեղադրում են երեխաները, այլեւ տունը չկորցնելու, օրվա հացը հայթայթելու եւ կենցաղային այլ խնդիրներն ի վիճակի չէ լուծել:
Սվետլաննա Գալստյանը, ով ժամանակավորապես ապրում է Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի հանրակացարանում, ունի 6 երեխա. 2 աղջիներն արդեն ամուսնացած են, իսկ 14-ամյա տղան հաշմանդամ է: Ասում է՝ կյանքն այնպես է դասավորվել, որ 2 անգամ ամուսնանալուց հետո, դարձյալ մնացել է մենակ իր երեխաների հետ: Առաջին ամուսինը, որից նա ունեցել է 5 երեխա, տիկին Սվետլաննայի պատմելով հարբեցող է դարձել, այնուհետեւ պարզվել է, որ նա ուրիշ ընտանիք ունի, որի պատճառով նրանք բաժանվել են: Երկրորդ ամուսնուց էլ տիկին Ավետլաննան ամուսնալուծվել է հիմնականում ֆինանսական խնդիրների պատճառով:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: