14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչու են թափուր մնացել պաշտոնները. Ժամանակ

“Ժամանակ”-ի դիտարկմամբ, Հայաստանում թափուր են պետական կառավարման համակարգի երկու կարեւորագույն պաշտոններ, նույնիսկ կարելի է ասել երեք՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, փոխվարչապետի պաշտոնը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է արդեն ամիսներ, իսկ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը թափուր է արդեն մի քանի շաբաթ, եւ հայտնի էլ չէ, թե այս պաշտոնների նշանակումները երբ տեղի կունենան:

Այս իրավիճակը չի կարելի սովորական համարել, որովհետեւ խոսքը վերաբերում է ցանկացած պետական օրգանիզմի համար առանցքային պաշտոնների: Սակայն Հայաստանում, իհարկե, իրավիճակը պետք է չափել ոչ թե պետական օրգանիզմի, այլ քրեաօլիգարխիկ համակարգի անհրաժեշտությունների կամ տրամաբանության տեսանկյունից:

Իսկ այդ տեսանկյունից՝ թափուր պաշտոնները վկայում են ներհամակարգային ճգնաժամի մասին, որովհետեւ Հայաստանում կարեւոր նշանակումները կատարվում են, բնականաբար, համակարգի բոլոր սեգմենտների գործոնը հաշվի առնելով, փոխհամաձայնեցնելով:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ