04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Որ միայն փուշն եք տեսնում, այ դա լավ չէ. նախարարը՝ պատգամավորին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկմանը Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հարցրեց ՀՀ կառավարության ծրագրում գյուղի կյանքի հարմարավետ պայմանների մասին ծրագրի վերաբերյալ:
Նախարարը նշեց, որ կառավարության առաջիկա ծրագրի մեջ ներառված է գյուղի և գյուղատնտեսության զարգացման համատեղ ծրագիրը:

՛՛Այդ ամենը պարզ է, բայց բարձր լեռնային և լեռնային շրջաններում բացի տնամերձից ու գյուղի շրջակայքի հողերից ոչ մի հողատարծք չի մշակվում:
Արդեն մելորացիայի էլ ենթակա չեն: Այն գեղավեր փուշն ու աշնան ավելը այնպես պատել է դաշտերը, որ մելորացիայի կարիք է զգացվում երկու-երեք տարի, որ կարողանան մշակել, այդ մասին պետք է մտածեն: Մտնում ես գյուղ ու, եթե հարամարավետ գյուղի մասին խոսես, կծիծաղեն: Այդ ուղղությամբ հարկավոր է աշխատանքներ տանել: Այսքան հող ունեցող երկիրը մշակվող հող չունի, այքան քիչ է՛՛,- ասաց Մախսուդյանը: 

Սերգո Կարապետյանը համաձայնեց, որ այդ խնդիրը կա, միաժամանակ նշեց. ՛՛Մեր առջև խնդիր ենք դրել 12- 15 000 հեկտար լրացուցիչ հող մշակել: Որ միայն փուշն եք տեսնում ու մշակված հողը չեք տեսնում, այ դա լավ չի, եթե չմշակված հողեր կան, ուրեմն այդտեղ էլ պիտի փուշ աճի՛՛: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ