23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ինքն ու աղջնակը զբաղված են թավշյա մարդասպանի հերթական ներկայացման նախապատրաստման աշխատանքներվ»․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր դատախազ արթուր դավթյանը այսօր ասել է, որ դատախազությունը ստանձնել է «մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու …… հանձնառություն»:

Փաստորեն, սույն սուբյեկտը, որը հոգին հաշմված վախոտի թաշկինակի դերը կատարում է պատվով, արդեն որոշել է, որ երկրում կա ԱնՆԱԽԱԴԵՊ ծավալի ու բնույթի ապօրինի գույք: Ինքն ու աղջնակը զբաղված են թավշյա մարդասպանի հերթական ներկայացման նախապատրաստման աշխատանքներվ:

Ի դեպ, ի տարբերություն սույն սուբյեկտի, ես չեմ պնդի, որ այդպիսի գույք առհասարակ չկա: Բայց այն մարդկանց, ում դեմ սույն կառույցը առաջիկայում հայց կներկայացնի, խորհուրդ կտամ պահել այդ հաղորդագրությունը: Իրավունքների վերականգնման տեսանկյունից շատ է պետք գալու:

Հ.Գ. Սուրբ արյունը մաքրել ու մոռացնել չեք կարողանալու: Դատախազությունը ստանձնել է արյունը մոռացության մատնելու անպատվաբեր ու ամոթալի գործառույթը:
Հ.Գ. Անգրագիտության խորհրդանիշ մյուս նախաձեռնությանը` վիրավորանքի ու զրպարտության մասով կանդրադառնամ առաջիկայում»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ