Բուռնաշը՝ Ծառուկյանին. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ”-ը գրում է.
“Ով ինչ ասումա, թող գնա ու հասնի դրան”, – այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց առաջարկները չկատարելու դեպքում իշխանափոխություն կպարտադրեն:
Աղաբաբյանի պնդմամբ` այն առաջարկները, որոնք ներկայացրել են ոչ իշխանականները, ժամանակավրեպ են. “Վաղաժամկետ առաջարկներ թող չանեն, որովհետեւ առանց իրենց միջամտության էլ, եթե իշխանությունը ցանկանա, դրանք կանի”:
Աղաբաբյանը կարծում է, որ եռյակը, ներկայացնելով այդ առաջարկները, պատրաստվում է 2017-18-ի ընտրություններին: Հարցին, թե մինչեւ ո՞ւր կհասնի շարժումը, նա պատասխանեց. “Ոչ մի տեղ էլ չի հասնի, Օպերայից դուրս էլ չի գա”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: